Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում աղմկոտ գոտիներ են տեղադրվում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում իրականացվում են աղմկոտ գոտիների տեղադրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Աղմկոտ գոտիներ են տեղադրվել նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող որոշ տեղամասերում (ուսումնական հաստատությունների հարակից տարածքներով անցնող ճանապարհների երթևեկելի մասերում)։
Աղմկոտ գոտիները, վիբրացիա առաջացնելով, ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը՝ այսպիսով ապահովելով հետիոտների անվտանգությունը։
Աշխատանքները տարվում են ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում։
02 Ապրիլ, 2025 10:09
707
Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10 Օգոստոս, 2026 21:31
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
26 Հուլիս, 2026 15:58
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
25 Հուլիս, 2026 12:15
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն
20 Դեկտեմբեր, 2025 11:40
ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին
21 Ապրիլ, 2022 19:38