Միջազգային Օլիմպիական կոմիտեն ծանրամարտ մարզաձևում ընդամենը 10 մրցանակային կոմպլեկտ կխաղարկի 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերում: Այս որոշման մասին հայտնել է ՄՕԿ-ի սպորտային տնօրեն Կիտ Մակքոնուելը:

 

Դա 4 մրցանակային կոմպլեկտով պակաս է Տոկիո 2020-ից (2021), սակայն, դա էլ վերջնական որոշում չէ, քանի որ ծանր աթլետիկան իր մեջ պարունակում է մի շարք դոպինգային սկանդալներ և ռիսկեր: Այդ պատճառով, չի բացառվում, որ այն դուրս կբերվի օլիմպիական մարզաձևերի ցանկից:

 

«Ռիոյի խաղերում, ծանրամարտին հատկացված քվոտան հավասար էր 260-ի, Տոկիոյում ՝ 190-ի, իսկ ահա Փարիզում այն կկազմի 120 ծանրամարտիկ: Նախկինում մենք 14 մրցանակային կոմպլեկտ էինք խաղարկում, իսկ հիմա դրանց թիվը կնվազի չորսով:

 

Բացի այդ, մենք կարող ենք ծանրամարտը հանել օլիմպիական մարզաձևերի ցանկից»,-ասել է Մակքոնուելը:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախը իր դժգոհությունն էր հայտնել ծանրամարտում առկա դոպինգային և կոռուպցիոն սկանդալներից:

Նա հայտարարել էր, որ ցնցված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում կոռուպցիայի վերաբերյալ զեկույցից:

 

Նյութի աղբյուր՝  ArmSport.am

 

 

356