Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտությունից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։

Այս մասին հայտնում են Reuters-ն ու Politico-ն:

«Եթե դուք անմիջապես չլքեք Միացյալ Նահանգները, կարող եք ենթարկվել իրավապահ մարմինների գործողությունների, որոնք կհանգեցնեն ձեր հեռացմանը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը չեղարկել է ձեր կարգավիճակը»,- ասված է եղել ծանուցման մեջ:

Ավելի ուշ հայտարարվել է, որ նամակները պատահաբար են ուղարկվել, և 2022 թվականին Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումից հետո մեկնարկած մարդասիրական ծրագիրը շարունակում է գործել։ Դրա շրջանակներում ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ է ստացել 240 հազար ուկրաինացի։

373