
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, օգտագործելով հրապարակված տեսանյութը, հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են միմյանց։
Araratnwes.am-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Մասկը տեսանյութ է հրապարակել X սոցիալական ցանցում, որտեղ խոսվում է Ռուսաստանի աշխարհագրական մերձության մասին և նշում, որ «ոչ բոլոր ամերիկացիները գիտեն, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը իրականում շատ ավելի մոտ են միմյանց»:
«Իրարից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա են, և դեռ ավելին՝ նրանք երբեմն նույնիսկ միանում են իրար․.. երկրները բաժանված են Բերինգի նեղուցով: Բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք երկու փոքր կղզի, որոնք իրարից հեռու են 2,4 մղոն (3,8 կիլոմետր - խմբ.) և բաժանում են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարածքները»,- ասվում է Մասկի հրապարակած տեսանյութում։