Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի վրա «հարձակվել» ջայլամը ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող սաֆարի այգի այցելելիս։

Այս մասին «Ինստագրամ»-ում հայտնել է քաղաքական գործչի կինը՝ Քերի Ջոնսոնը՝ տեղադրելով միջադեպի տեսանյութ։

Ինչպես Քերին բացատրել է, զույգը և նրանց երեխան՝ Վիլֆրեդը, մեքենայով շրջել ենն այգով և նկատել են ջայլամի, որը քայլել է ճանապարհի եզրին:

Դատելով տեսանյութից՝ երեխան առաջարկել է կերակրել թռչունին, սակայն ընտանիքի հայրը չի ոգևորվել այդ գաղափարով։

Երևում է, որ երբ ջայլամը մոտեցել է մեքենային, Ջոնսոն ավագը փորձել է հեռանալ հետաքրքրասեր թռչունից, բայց նա գլուխը մտցրել է մեքենայի մեջ և սեղմել Ջոնսոնի թևը:

Ջոնսոնը վատ բառերով արձագանքել է, իսկ 4-ամյա Վիլֆրեդը՝ ուրախ ծիծաղել:

«Չափազանց ծիծաղելի է չկիսելու համար»,- մակագրել է կինը՝ տեսանյութը տեղադրելով իր հաշվում:

358