Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արման Եղոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման հարցում Եվրամիության եւ հատկապես՝ Գերմանիայի դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարը խոսել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունից: Հյուրն անդրադարձել է Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին:

Կողմերը քննարկել են հիմնադրամի աջակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը եւ երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

435