ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի մեղադրանքներին, թե Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- նշել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին՝ իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս է հասցվել:
Բադալյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը՝ Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:
09 Ապրիլ, 2025 12:28
240