Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Armenian-European Cultural Center-ի նոր նախաձեռնության շրջանակներում, «Քալաշյան» պարարվեստի դպրոցի սաները, սույն թվականի ապրիլի 5-7-ը մասնակցեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած երաժշտության և պարարվեստի ԱԲԱՆԻԿՈ 14-րդ միջազգային փառատոնին, որտեղ և արժանացան ԳՐԱՆԴ ՊՐԻ գլխավոր մրցանակին։
Փառատոնը կազմակերպվել էր բուլղարական Artvoices երաժշտական կենտրոնի նախաձեռնությամբ, Սոֆիայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած' ֆոլկլոր, ժամանակակից, դասական և այլ երաժշտական և պարային ոճեր ներկայացնող մի քանի տասնյակից ավելի երգիչ մենակատարներ և պարային խմբեր, որոնք իրենց գունեղ և ինքնատիպ երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան տարբեր մրցութային անվանակարգերում և եզրափակիչ գալա համերգի ընթացքում։
«Քալաշյան» պարարվեստի դպրոցի սաները մրցութային ծրագրում օտարերկրյա հանդիսատեսին և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին հիացրեցին իրենց փայլուն ելույթներով՝ ներկայացնելով երեք պարային կատարումներ.
1. «Քայլերթ», բեմադրությունը՝ Ասատուր Քալաշյանի, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի, հատված «Գայանե» բալետից,
2. «Զանգ, զանգ», երաժշտությունը՝ Կոմիտասի, բեմադրությունը՝ Աննա Քալաշյանի,
3. «Նուբար», երաժշտությունը՝ ժողովրդական, բեմադրությունը՝ Աննա Քալաշյանի։
Փառատոնը եզրափակվեց տոնական գալա համերգով, որտեղ հայազգի պարողները օտարազգի հանդիսատեսին հուզեցին չափազանց զգացմունքային և նրբագեղ «Յաման Յար» ( երաժշտությունը՝ Կոմիտասի, բեմադրությունը՝ Աննա Քալաշյանի) և «Անտունի» (երաժշտությունը՝ Գ. Գյուրջիևի, բեմադրությունը՝ Ասատուր Քալաշյանի) պարային կատարումներով։
Հիշեցնենք, որ սա եվրոպական փառատոներում դպրոցի առաջին մասնակցությունն էր, որը իրականացվեց Հայ-Եվրոպական մշակութային կենտրոնի աջակցությամբ։
Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում Հայ բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ)։
Agbu Sofia մասնաճյուղի Պատվավոր նախագահ, մեր շատ սիրելի տիկին Sonia Avakian-Bedrossian-ին և բուլղարահայ մեր բոլոր հայրենակիցներին՝ փառատոնին ներկա գտնվելու և իրենց ներկայությամբ մեզ ջերմորեն աջակցելու և քաջալերելու համար։
Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությանը
https://www.facebook.com/share/1Bm2Le6uV9/
The Embassy of Bulgaria to Armenia, ի դեմս հյուպատոս պարոն
Պետր Պետրովի։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք
«Քալաշյան» պարարվեստի դպրոցի սաներին,
Դպրոցի ղեկավար Արշակ Գալուստյանին,
Դպրոցի փորձավարներ և առաջադեմ պարուհիներ՝
Քրիստինե Մովսիսյանին և
Ռիմա Սարգսյանին,
և իհարկե, դպրոցի հիմնադիրներ՝ Ասատուր և Աննա Քալաշյաններին՝ մաղթելով նրանց բոլորին նորանոր հաղթանակներ և մեծ բեմեր։