

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Կառավարության նիստում ընդունվեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական միջոցների չափը սահմանելու պայմանները հաշվարկելու ու նորմատիվների մասին հարցը:
Զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախագիծը բխում է մշակույթի ոլորտում Կառավարության քաղաքականությունից և ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
«Ըստ էության ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35%-ի վերադարձի հնարավորություն ենք ստեղծում: Գործնականում այս որոշումը ընդունում ենք, հրապարակում և այդ պահից արդեն ամբողջ համակարգը ներդրված է, մնում է ֆիլմարտադրողները ներդրումներն անեն ձևաչափերին համապատասխան և հետվճարը ստանան»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում