Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի նման քաղաքական գործիչները ցույց են տալիս, թե որքան է «ցած գլորվել ու դեգրադացվել» Եվրամիությունը:

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

Ինչպես նշել է նախարարը, դրա մասին են վկայում, մասնավորապես, Կալլասի խոսքերն այն մասին, որ Կենտրոնական Ասիայի երկրները պետք է «դիմանան» Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այժմ մտածում է ոչ թե իր ընտրողների, այլ այն մասին, թե ինչպես «ստիպել մյուս երկրներին դիմանալ՝ Ռուսաստանին պատժելու համար»։

Լավրովը հավելել է, որ Բերբոքը «հայտնի էր շատ բաներով, այդ թվում՝ լիակատար անգրագիտությամբ»։

376