Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապլիլի 12-ին՝ ժամը 08:15-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
12 Ապրիլ, 2025 12:47
174