
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը:
«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը»,- նշել է Արմեն Գասպարյանը:
Արյունատվության ակցիային մասնակցել է Սպիտակի ԲԿ-ի թիմը` տնօրեն Վարդուհի Սիսակյանի գլխավորությամբ, Սպիտակի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներ:
Միջոցառման նպատակը մեկն էր՝ սեփական արյամբ կյանք տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. չէ՞ որ արյան միակ փոխարինողը դա հենց արյունն է»,-ասված է հաղորդագրության մեջ։