Տաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տաջիկստանի Խուջանդ քաղաքից հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 4:24-ին (Երևանի ժամանակով 8:24-ին):
Սկզբում EMSC-ը երկրաշարժի ուժգնությունը որոշել էր 6,4 բալ, բայց ավելի ուշ ցուցանիշն իջեցվել է։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13 Ապրիլ, 2025 10:50
296