Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 225-ի, այս մասին հայտնում է sky.com-ը: Նախկինում հաղորդվում էր 124 զոհի մասին։

Նշվում է, որ Jet Set ակումբի փլատակներից դուրս է բերվել 189 մարդ, որոնցից 15-ը դեռ հիվանդանոցում են, այդ թվում՝ հինգը ծայրահեղ ծանր վիճակում։

Անվտանգության աշխատակիցները շարունակաբար աշխատում են փլատակների տակ մնացած մարդկանց փրկելու համար։ Մենդեսի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չդադարեն զանգեր ստանալ քաղաքացիներից: 

Ապրիլի 8-ին Սանտո Դոմինգոյում Jet Set գիշերային ակումբի տանիքի մի մասը փլուզվել է երգչուհի Ռուբբի Պերեսի ելույթի ժամանակ։ Բազմաթիվ հանդիսատեսներ երկար ժամանակ մնացել են փլատակների տակ։ Առնվազն 500 մարդ վիրավորվել է։ Երկրի նախագահ Լուիս Աբինադերը եռօրյա սուգ է հայտարարել։ 

138