Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում ևս մեկ ընտրական գործընթաց արդեն ավարտվել է, և այս համատեքստում կարևոր է կատարել մի քանի արձանագրում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Արձանագրում համար 1. ՔՊ-ն հավատարիմ մնաց իր սկզբունքին, որ ՀՀ-ում ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և ժողովրդավարական։

Հաջորդ արձանագրումն այն է, որ ցանկալի շեմը հաղթահարած քաղաքական ուժերից առնվազն երեքը, որոնք ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաստիացնում էին քաղաքացիներին, որ իրենց տված քվեն չեն օգտագործելու քաղաքացիների կամքին հակառակ և չեն վերադարձնելու Գյումրին անցյալի գիրկը, ընտրություններից անմիջապես հետո՝ ի հեճուկս այդ նույն քաղաքացիների կամքի, հայտարարեցին նախկին քաղաքապետի թեկնածությանը աջակցելու մասին։

Արձանագրում համար 3. Թերևս սա վերաբերում է նաև հոգևոր դասին։ Ստացվել է այնպես, որ մեր բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսել են զբաղվել քաղաքականությամբ։ Մեկ հոգևորականը դեռ իր քաղաքական առաքելությունը չավարտած՝ մյուսը սկսել է քաղաքական հայտ ներկայացնել։ Եվ եթե նախորդը փորձում էր լեզու գտնել նախկին նախագահների հետ, ապա վերջինս արդեն կողմնորոշում ունի»,- ասաց նա 

256