Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:
Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:
Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:
15 Ապրիլ, 2025 19:34
1283
ՀՀ ԱԺ նախագահը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
29 Հոկտեմբեր, 2026 18:13
Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր
29 Հոկտեմբեր, 2026 16:40
ՀՀ-ում ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն․ Սլովենիայի վարչապետ
04 Օգոստոս, 2026 19:29
Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձով
10 Նոյեմբեր, 2026 13:39
Երկաթգծային և ավտոմոբիլային շարժի դեպքում տրանզիտ գոտի անհնարին է անել. փոխվարչապետ (տեսանյութ)
28 Հոկտեմբեր, 2026 18:11
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը
25 Սեպտեմբեր, 2026 21:51