

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ ներկայացրել ենք: Գրավոր առաջարկին, գրավոր պատասխան չենք ստացել, բայց պետք է ճիշտ հասկանանք՝ ցանկացած նախագիծ ունի նրբություններ և դրանց շուրջ պետք է աշխատել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելովվ այն հարցին՝ որ փորձագետները կարծիք են հայտնում, որ մեղմացումը Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի հետ կապված ավելի շատ միջանցքային տրամաբանություն ունի և Խաղաղության պայմանագրի բանակցություններից առանձնացված ճանապարհների ապաշրջափակման մասով կան բանակցություններ Ադրբեջանի հետ:
Վարչապետը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ում մենք ֆիքսել ենք, որ ՀՀ-ն պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների և ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
«Մենք առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես՝ Հորադիս-Երասխ գծի վրա, որտեղ և Ադրբեջանից-Ադրբեջան Հայաստանի տարածքով, և Հայաստանից- Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվեն բեռնափոխադրումներ»,- հավելեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում