Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները տեղեկացրել է Իսրայելին, որ նախատեսում է երկու ամսվա ընթացքում աստիճանաբար սկսել իր զորքերի դուրսբերումը Սիրիայից:

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Ynet հրատարակությունը։

Իսրայելը, նշում է հրատարակությունը, փորձել է կանխել իրադարձությունների նման զարգացումը, սակայն Միացյալ Նահանգները հստակեցրել է, որ այդ փորձերը անհաջող են։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները շարունակում են պահանջել Վաշինգտոնի որոշման վերանայում, գրում է Ynet-ը։

Բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ բանակցությունները կարող են ներառել ԱՄՆ զորքերի մասնակի դուրսբերում Սիրիայից։ Փետրվարի սկզբին NBC News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերման ծրագրեր։ 

185