Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության պետական հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մենթորական ծրագրի շրջանակում

 

«Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մարմնի արդյունավետության բարձրացման» մենթորական ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի հարցերով (ICPEN) համակարգող Անտոնիո Մանչինիի գլխավորությամբ։

 

«Այս ծրագիրը լավ հնարավորություն է մեզ համար ծանոթանալու դուալ գործառույթներ ունեցող Իտալիայի մրցակցային մարմնի փորձին՝ հաշվի առնելով, որ այժմ մեր երկիրը գտնվում է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների փուլում, որի արդյունքում Հայաստանի մրցակցային մարմնին վերապահվելու են սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորություններ»,- նշել է ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը։

 

ՄՊՀ անդամը հավելել է, որ ծրագիրն էլ ավելի կամրապնդի երկու երկրների մրցակցային մարմինների միջև նախորդ տարի կնքված հուշագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը։

 

Իտալացի փորձագետները ներկայացրել են ԵՄ նոր կարգավորումներն ու լավագույն փորձը էկոմակնշման, թվային հարթակների կողմից սպառողների շահերը վնասող վարքագծի, կոլեկտիվ վնասի փոխհատուցման և մի շարք այլ արդի հիմնահարցերի վերաբերյալ։

 

Հանձնաժողովի ներկայացուցիչներն իրենց իտալացի գործընկերներին են ներկայացրել վերջերս գործարկված «Սպառողի օգնական» թվային գործիքը, օրենսդրության կիրարկման գործիքակազմն ու ուշագրավ վարույթները։

89