Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Այս մասին վարչապետ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի իր եզրափակիչ ելույթում։

«Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ «Ղարաբաղ» կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը եւ ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում եւ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը. «Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետեւ մենք բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի եւ նպատակադրման հետ»։

Փաշինյանը նշեց՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, այն եղել և լինելու է գործիք ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար։

654