Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարեւոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թաշվյա Հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը, այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը եւ հայրենիքը նույնական են։ Մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում՝ «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը եւ ինչ բացատրություն ունի։

Վարչապետի խոսքով՝ կենացային հայրենասիրությունը գործնական եւ ամենօրյա հայրենասիրությամբ փոխարինելու հրամայականի առաջ է կանգնեցում բոլորիս. «Որովհետեւ մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների եւ Բեռլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած, ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար եւ երբեմն աներեւակայելի, բայց հայրենիք-պետությունը, նրա հարատեւությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ»։

458