Չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել Նորակերտի դպրոցում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց՝ ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող ութ նռնակ և երեք պայթուցիչ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
17 Ապրիլ, 2025 15:55
191