Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը մտադիր է իրականացնել Պետդեպարտամենտի խոշոր վերափոխություններ, ինչպես նաև կրճատել կառուցվածքները։ Araratnews.am-ի փոխանցմամբ` կիրակի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանագրի նախագծին։

«ԱՄՆ դիվանագետների շրջանում շրջանառվող Թրամփի գործադիր հրամանագրի նախագիծը առաջարկում է Պետդեպարտամենտի արմատական ​​կրճատում և վերակառուցում` ըստ Bloomberg-ի կողմից ձեռք բերված փաստաթղթի պատճենի։ Եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան գործակալության 1789 թվականին հիմնադրվելուց ի վեր ամենամեծ վերակազմակերպումներից մեկը»,- հաղորդում է գործակալությունը։

Նախատեսվում է դադարեցնել տասնյակ պաշտոնների և բաժինների, այդ թվում՝ կլիմայի, փախստականների, ժողովրդավարության և Աֆրիկայի հարցերով զբաղվողների գոյությունը։

97