Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Խ.-ն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Վազգեն 1-ին փողոց ընթանալիս նշված փողոցի 2-րդ հասցեի մոտ (Կիևյանի էստակադայի հարևանությամբ) վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Նորայր Ս.-ին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Լեքսուս»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ: 

Կայքի տեղեկություններով՝ տրոլեյբուսի վարորդը տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկվել: 

286