Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«CivilNet լրատվականը մոլորեցնում է

Ուրեմն այս լրատվականը անդրադարձ է կատարել ելույթիս, որտեղ պնդում եմ, որ Քոչարյանի պատգամավորները կյանքի ու մահվան կռիվ են տալիս ինչպես ապօրինի գույքի, ինչպես հայտարարագրման, այդպես էլ գույքահարկի դեմ, որ նաև Քոչարյանի 10 մլն դոլլար արժողությամբ գույքի հարկը մեղմվի երևի։

Ու հիմա Սիվիլնեթի լրագրողը, չգիտեմ որտեղից և ինչպես որոշել է, որ ես նկատի ունեմ ընդդիմության բերած գույքահարկի մասին նախագիծը ու դրել մի մեծ վերլուծություն է գրել՝ փորձելով պնդել, որ ես մոլորեցնում եմ։

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, հորդորում եմ ձեր մասնագիտական թերությունների, հարցերը սխալ ընկալելու պատճառով չվարկաբեկել պաշտոնյաներին ու չմոլորեցնել մեր քաղաքացիներին։

Բնավ կարիք չկա «մատից ծծած» նյութեր գրել կամ թե լավ չեք հասկացել՝ ճշտեք նոր գրեք։

CivilNet լրատվականից ակնկալում եմ պարզաբանում առերևույթ մոլորեցնող հոդված հրապարակելու կապակցությամբ»։

 

378