Հրդեհ Գնդեվազ գյուղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 03:38-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։00-ին, մարվել՝ 07:10-ին:
Այրվել է 300 քմ ընդհանուր տանիքի մոտ 210 քմ հատվածը։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և թոնրատուն։
23 Ապրիլ, 2025 10:08
93