Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեր հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է: Սա ամենամեծ մոլորությունն է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց և տղամարդկանց ներգրավվածությանը կրթության, աշխատանքի որոշ ոլորտներում:

«Իրականության մեջ խոսք կա՝ դե տղա է, թող մի քիչ էլ տենց բան։ Իրենց թվում է՝ այդպիսով տղաներն ուժեղանում են: Բայց այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից: Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է: Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ: Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,- նշեց վարչապետը:

164