
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-65%։
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ չինական ապրանքների համար իր սահմանած 145 տոկոս մաքսատուրքերը չափազանց բարձր են, և խոստացել էր դրանք նվազեցնել Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո:
Չինաստանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել առևտրային բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն զգուշացրել է, որ բանակցություններն անհնար են Սպիտակ տան մշտական սպառնալիքների պայմաններում: