
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլի արեւմուտքում նկատելի հետցնցումները շարունակվում են երկրաշարժից գրեթե մեկ օր անց։
Ստամբուլի ծովափերի մոտ, Մարմարա ծովում, ժամը 12:49-ին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տարերային աղետի հետեւանքով տուժել է 236 մարդ, զոհեր և մեծածավալ ավերածություններ չկան։ Նախազգուշացումներ են եղել ուժգին ցնցման մասին:
Ցնցումների միջև ընդմիջումները չորեքշաբթի օրը եղել են 5-10 րոպե (հիմնականից հետո առաջին ժամերին), իսկ հինգշաբթի օրը՝ 2-3 ժամ: Տեղական լրատվամիջոցները, Araranews.am-ի փոխանցմամբ, հայտնում են, որ քաղաքացիներն այլեւս ցնցումները զգալով խուճապի չեն մատնվում, այլ նախազգուշական միջոցներով հեռանում են շենքերից։ Հիմնականում 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվում հատկապես շենքերի վերին հարկերում։