
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 23-25-ը:
Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 25 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
- 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության,
- 10-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 4-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման ու անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու,
- 3-ական դեպք՝ խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կողոպուտի, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու։
Բացահայտվել են նաև խոշտանգման, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անառակաբարո արարք կատարելու, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու, ապացույցներ կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, հետամտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության ու փաստաթղթեր կեղծելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- անձնական ունեցվածքի գողության՝ 9 դեպք,
- բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ֆիզիկական ներգործության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երկու օրում գրանցված 16 ավտովթարի հետևանքով` 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։