Օշականի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. հիվանդանոց տեղափոխված տուժածը հղի կին է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ Սոֆիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Սոֆիկ Ա.-ն հղի է:
25 Ապրիլ, 2025 13:18
1043
Ձեզանից յուրաքանչյուրին սիրում եմ այնպես, ինչպես իմ ծնողին եմ սիրում․ վարչապետը Օշածանում է
13 Մայիս, 2026 19:09
Օշականի դաշտամիջյան հատվածում այրել են անվադողեր. կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից
18 Մարտ, 2026 18:07
Խողովակաշար է վթարվել. ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածնում և հարակից գյուղերում
19 Հուլիս, 2025 17:00
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00