Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Medianews.site-ը գրում է․

«Երկրում բան չի փոխվել» կամ «երկրի վիճակը վատ է», այս արտահայտությունները հաճախ լսվող, սակայն միևնույն ժամանակ նաև ամենակեղծ արտահայտություններից են։ Ինչո՞ւ է անհիմն, որովհետև «երկրի վիճակը վատ է» արտահայտությունը հիմնականում անում են նրանք, ովքեր արդեն մի քանի տարի փորձում են երկրում քաոսային վիճակ ստեղծել և դրանով սոցիալական դժգոհություն առաջացնելով հասնել իշխանափոխության։

Իհարկե, սխալ կլինի ասել, թե ամեն ինչ այնքան իդեալական է դարձել, որ «բան չի փոխվել» արտահայտությունն այլևս ավելորդ է։ Սակայն չտեսնել մեծ փոփոխություններն էլ՝ մեղմ ասած մանկամտություն է։

2020 թվականի արհավիրքներից հետո, վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ակնհայտ է, որ Հայաստանում էական դրական տեղաշարժ կա գրեթե բոլոր ոլորտներում։ Դրա վառ ապացույցներն են մեծածավալ շինարարությունները՝ թե՛ մասնավոր և թե՛ պետական ոլորտներում, ներքին և արտաքին զբոսաշրջության աճը, հանրային ոլորտում ծառայությունների ընդլայնումն ու զարգացումը և այլն։

Չտեսնել այս ոլորտներում առկա փոփոխությունները նշանակում է չտեսնել իրականությունը։ Ավելին, այսօր համեմատաբար ավելի հեշտ է դարձել աշխատանք գտնելը, կամ սեփական բիզնես գործունեություն ծավալելը, ընդորում այդ դինամիկան նկատելի է ոչ միայն Երևանում, այլև մարզերում և Հայաստանի մյուս քաղաքաներում։

Պետությունը լավ, թե վատ, բայց ստեղծում է այն միջավայրը, որում քաղաքացին կարող է էական փոփոխությունների հասնել։ Սա թերևս չեն նկատում միայն իշխանափոխության «փորացավով» տառապող ընդդիմադիրները, որոնց նպատակը մեկն է՝ ամեն գնով հասնել իշխանության։

Քանի որ արդեն տևական ժամանակ ընդդիմությունն իր ընտրազանգվածին չի կարողանում փաստարկված բացատրել թե ինչու չեն կարողանում քաղաքական փոփոխություններ իրականացնել, նրանք անցել են այսպես ասած պլան բ-ին՝ մարդկանց համոզում են թե իբր երկրի վիճակը վատ է։

«Երկրում բան չի փոխվել և երկրի վիճակը վատ է» ասում են նրանք, որոնք սեփական քթից այն կողմ բան չեն տեսնում, որոնք երկրի վիճակի լավ լինելը պայմանավորում են բացառապես իրենց իշխանության գալով։ Եթե իշխանություն չեն՝ ուրեմն երկրի վիճակը վատ է։ Սա է այսօրվա ընդդիմության հիմնական «գաղափարախոսությունը»։ Ըդնորում սա ասում են մարդիկ, որոնց իշխանության օրոք է երկրի վիճակը իրականում վատ է եղել։

«Երկրի վիճակը վատ է» անհիմն խոսքերին՝ նույնիսկ արդեն չեն հավատում հենց այդ նույն ընդդիմության շարքային համախոհները և դրանով է թերևս պայմանավորված, որ հակաիշխանական ուժերի համախոհների բանակը օրեցօր նոսրանում է։

391