Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Նիցցայի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային» համաձայնագրի շրջանակում իրականացված ծրագրերին ու նախանշել հետագա անելիքները:

Որպես գործակցության նոր ուղղություններ կարևորվել են թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը համոզմունք է հայտնել, որ կյանքի կոչվող համատեղ ծրագրերը նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների տասնամյակների գործակցությանը:

205