
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Տիտանիկ»-ի աղետից փրկվածի նամակը աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով:
Այս մասին գրում է Guardian թերթը։
«Տիտանիկի աղետից փրկվածի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 300 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 400 հազար դոլար-խմբ.)»,- ասվում է հոդվածում։
Նամակ-բացիկը թվագրված է 1912 թվականի ապրիլի 10-ով: Դրանում նավի առաջին կարգի ուղևոր գնդապետ Արչիբալդ Գրեյսին կիսվել է նավի մասին իր տպավորություններով: Իր նամակում գնդապետը նաև հին ընկեր է անվանում «Океаник»-ին, որը մինչև 1901 թվականը մնաց աշխարհի ամենամեծ նավը, և գրել, որ այն թեև չունի նրբաճաշակ ոճ և տարատեսակ զվարճանքների հնարավորություններ, բայց ծովային պիտանիությամբ և զբոսանավային տեսքով գերազանցում է «Տիտանիկ»-ին:
«Սա հիանալի նավ է, բայց ես կսպասեմ մինչև ավարտեմ իմ նավարկությունը, նախքան կարծիք հայտնելս»,- գրել է նա:
Նամակը հայտնվել է այն վաճառողի հեռավոր ազգականի ձեռքում, ով ժամանակին ճանաչել է գնդապետ Արչիբալդ Գրեյսին: Ինչպես նշում է հրատարակությունը, նավերից փրկվածների նամակները հազվադեպ են հայտնվում շուկայում, իսկ Գրեյսի նամակը նախկինում երբեք վաճառքի չէր առաջարկվել:
Աճուրդում լոտի վերջնական գինը հինգ անգամ բարձր է եղել մեկնարկային գնից և ռեկորդային է դարձել «Տիտանիկ»-ի հետ կապված երբևէ վաճառված նամակների համեմատությամբ: