Արզնի-Բյուրեղավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 28-ին՝ ժամը 01:12-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել է ավտոմեքենան։
28 Ապրիլ, 2025 10:08
104