ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,- ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
28 Ապրիլ, 2025 11:27
151