Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի անցկացվում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին:

Իմունականխարգելումը՝

Հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։
Պատվաստումները պաշտպանում են մարդուն՝ կյանքի բոլոր փուլերում:
Ապահովում է առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով:

Կարևոր փաստեր՝

Պատվաստումն ամենաապահով և արդյունավետ միջոցն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
Հիվանդանալու և դրա բարդությունների ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան պատվաստման հնարավոր բարդություններինը:

Վիճակագրություն և արդյունքներ Հայաստանում`

Պատվաստումների շնորհիվ 1995 թվականից պոլիոմիելիտ չի արձանագրվել, իսկ 2002 թվականից՝ Հայաստանը համարվում է «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունեցող երկիր:
Դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին։
2007 թվականից կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, չնայած 2023 թվականին գրանցվել է բերովի դեպքով պայմանավորված բռնկում:
1999թ. պատվաստումների ներդրումից հետո հեպատիտ Բ-ի սուր դեպքերի կտրուկ նվազում՝ շուրջ 140 անգամ:

101