Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը՝ ժամը 10։00-ից 16։00-ը, կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։

 

Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․

  • ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ
  • ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտի, խոզուկի դեմ
  • Սեզոնային գրիպի դեմ
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ
  • ՄՊՊ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ։
109