Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։

 

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։

Մինչ այդ դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին: Իսկ նախորդ օրը ՀՀ դեսպանի և Բանգլադեշի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ գլխավոր վարչության պետի միջև կայացած հանդիպմանը քննարկումներ են ծավալվել երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք նախանշվել են փոխշահավետ գործակցության հետագա խորացման և առաջիկա ընդլայնման ուղիներ:

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահական Բանգաբհաբան նստավայրում դեսպան Վահագն Աֆյանն այցելել է երկրի նախագահի և վարչապետի կողմից ստացվող նվերների

Տոշակհանա թանգարան, ուր այցելում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, և որի շինությունը կրում է հայազգի Մանուկի Տուն անունը: ՀՀ դեսպանն այցելել է նաև հին Դաքքայի Արմանիթոլա թաղամասի Հայաստան փողոցում գտնվող, 1781 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցի:

86