Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։

CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։

Անչելոտին մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ռեալի» հետ, իսկ Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնից մեկ ամիս առաջ հեռացրել է Դորիվալ Ժունիորին։

169