Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 25-ին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը նշեց իր գործունեության 25-ամյակը, միևնույն ժամանակ ազդարարելով վերաբրենդավորման մասին: Ապահովագրական ընկերությունը այսուհետ հանդես կգա նոր՝  «Պլանավորելու ազատություն» կարգախոսով, նոր լոգոյով և նոր երանգներով։ Միջոցառումը տեղի ունեցավ Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ընդգծելով ընկերության նոր ռազմավարական ուղեգիծը։

Տոնախմբությանը ներկա էին Սուքիսայանների ընտանիքը, «Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի անդամները, գործադիր կազմը, գործընկերներն ու հաճախորդները:

Միջոցառման ընթացքում «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը ընկերության խորհրդի անդամներին պարգևատրեց հուշանվերներով, իսկ վերջում Գառնիի երկինքը լուսավորեց դրոնների 3D անկրկնելի շոուն:

116