Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե:
Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։
Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր չեմպիոն: Նրա հինգ թիմակիցները դարձել էին արծաթե մեդալակիր:
Հայաստանը մեկ հաղթող է ունեցավ նաև պատանիների մրցավեճում՝ 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը: Այդ տարիքային խմբում մեր թիմը ունեցել է երկուական արծաթե և բրոնզե մեդալ:
Դեռահասների մրցումներում մեր հավաքականի հաշվին գրանցվել է մեկ երկրորդ և երեք երրորդ մրցանակ:
28 Ապրիլ, 2025 21:02
1692
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն
17 Մայիս, 2026 18:43
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
13 Ապրիլ, 2026 12:39
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
10 Ապրիլ, 2026 21:49
Եվրոպան տարված է ռազմականացման գաղափարով և ծրագրում է ԵՄ-ն վերածել ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով
07 Հոկտեմբեր, 2026 14:45
Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները
01 Հոկտեմբեր, 2026 20:00
Կրեմլը հայտարարել է Եվրոպայի արագ ռազմականացման մասին
01 Հոկտեմբեր, 2026 14:02