Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին:

«Իմացել եմ Քոչարյանը կացնայիան տրամաբանությամբ փորձել է համոզել, որ 60, 70, 80-ականների զենքերը ամենից հուսալին են, չեն փչանում կամ հեշտ են նորոգվում։

Սա դասական քաղաքական կացինություն է։ Երբ քննարկվում է ոչ թե այդ զենքերի հեռահարությունը, կրակի ուժգնությունը, նշանառությունն ու էֆեկտիվությունը՝ այլ հեշտ նորոգումը։

Նույն կացնային տրամաբանությամբ էլ դիրքերը կահավորած կանսեռվի կոկոշներն էին գովաբանում, դրանք էլ չեն փչանում։

Նույն կացնային տրամաբանությամբ քարերն ու երկաթե մահակներն ավելի հուսալի են, դրանք ընդհանրապես չեն փչանում։

Ի դեպ, քառօրյայից հետո նույն Սերժ Սարգսյանն էր Գերմանիայում մղկտում, որ կռվում ենք 80-ականների զենքով։

Ինչ վերաբերում է ռազմական բալանսը խախտվելու մասին Քոչարյանի անմիտ պնդումներին՝ ռազմական բալանսը հօգուտ Բաքվի զգալիորեն խախտվել է 2005 թվականից, Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ծաղկում էր քոչարյանական ընտանիքը՝ ծակ սվիտերից դեպի հունական կղզի, Տանզանիայի հանքեր։

2005 թվականից Ադրբեջանը ռազմական ծախսերով մոտ 3 անգամ գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ։

 Իսկ հիմա կացնային տրամաբանությամբ փորձում է համոզել, որ 25 տարվա խախտված ռազմական բալանսը 2 տարում հնարավոր էր վերականգնել»,- գրել է Չախոյանը:

327