
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄ նախարարությունից տեղեկացնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։
Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։
Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։
Այսպիսով՝
Ո՞ր անտառներն են աղբից ազատվելու
Երևան-Սևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։
Ե՞րբ ենք մաքրելու
Մաքրման աշխատանքն իրականացնելու ենք մայիսի 3-ին՝ ժամը 9:00-ից։
Ո՞ր հատվածն ենք մաքրելու
Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ամբողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Մինչ միջոցառումը՝ մասնակիցների ցանկն ունենալուց հետո, յուրաքանչյուր խմբի կտրամադրվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։
Ինչպե՞ս մասնակցել միջոցառմանը
Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։
Ինչպե՞ս աջակցել միջոցառմանը
Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն։ Առաջարկները քննարկել կարող եք՝ զանգահարելով +374 98776022: