
Օգոստոսի 8-ին մի քանի գողություններ են տեղի ունեցել Վանաձորում: Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 12 շենքի բակից գողը կամ գողերը 3-ից ավել ավտոտնակներ են թալանել, կոտրել են նույն շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Գ.-ին պատկանող ավտոտնակի դռան փականը, այնուհետև մտել այնտեղ և գողացել 6 հատ անվադող, իսկ ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան փոքր ապակին կոտրելով, սրահից գողացել են դրամապանակը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է 200 հազար դրամ, բանկային և զեղչի քարտեր և 1 հատ սպորտային ատրճանակ, որը օրինական եղել է տիրոջը: Ընդհանուր առմամբ՝ Արամ Գ.-ին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գողերն ավտոտնակ են թալանում, սակայն չգիտես ինչու, ոչ միայն գողությունները չեն ավարտվում, այլ տեղի ոստիկանությունը չի կարողանում կամ չի ցանկանում բացահայտել ու վերջ տալ այս գողությունների շղթային:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում