Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, արտակարգ իրավիճակի պայմաններում ոլորտի հանրապետական մակարդակի համակարգման, այս ոլորտներին առնչվող պարտադիր ապահովագրության, պահանջների սահմանման և չափորոշիչների մշակման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության նոր կառուցվածքին, Երևանի և մարզային փրկարար վարչության տիպային կառուցվածքին:

Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացին, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, ահազանգի սպասարկմանը, փրկարար ծառայողի պատրաստմանը և վերապատրաստմանը, Փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացի ուղղությամբ: Վարչապետը կարևորել է համաժամանակյա աշխատանքների իրականացնումը գեոպորտալում արտադրական վտանգավոր օբյեկտները լրացնելու և պոտենցիալ վտանգ ներկայացնող գույքերի հայտնաբերման ուղղությամբ:

134