Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․

«Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, ստեղծարարության և կայուն ապագայի կառուցման հնարավորություն։

Ուրախությամբ նշում եմ, որ գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, աճել է 40 490-ով՝ հասնելով 782 100-ի, իսկ իրական կամ, որ նույնն է, գնաճով ճշգրտված աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, այս պահին առկա տվյալներով՝ աճել է 4.1 տոկոսով։ Այս ցուցանիշները մեր համատեղ աշխատանքի և պետական քաղաքականության հետևողականության արդյունքն են։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր աշխատողին՝ իր ամենօրյա ջանքի, նվիրումի և պատասխանատվության համար»,- ուղերձում նշել է նախարարը։

155