
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա:
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Նեթանյահուն մայիսի 7-11-ն այցելելու է Ադրբեջան: Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել են, որ Թուրքիան Բաքվի խնդրանքով թույլ կտա, որ Նեթանյահուի ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով: Թուրքիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այդ լուրերը։
2024 թվականի նոյեմբերին Թուրքիան թույլ չէր տվել, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռը իր օդային տարածքով անցնի Ադրբեջան, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։
Թուրքիան փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի նկատմամբ Իսրայելի քաղաքականության հետևանքով։