

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ստիպված եմ անդրադառնալ Մամիջանյանի հնչեցրած մտքերին, որովհետև այս ամբիոնի մոտ սուտ խոսալ չի կարելի: Ես և տիկին Կարապետյանը մեր աչքերով տեսել ենք, թե ինչպես է պարոն Մամիջանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միկրոֆոնը ձեռքը ասում հանեք այս բանաձևը օրակարգից: Այսպիսի իրավիճակների ես բազմիցս հանդիպել եմ, բայց ադրբեջանցի պատգամավորների կողմից տարբեր խորհրդարանական հարթակներում», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Պատգամավորը հավելեց, որ Մամիջանյանը կրկին ապացուցեց, որ ՔՊ-ն ամենաուժեղ կուսակցությունն է. «որովհետև ասում է՝ մենք խաբեությամբ էինք այնտեղ հայտնվել, օրինակ ո՞նց է պատկերացնում ես ոնց եմ ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերին խաբել, որ ինձ հրավեր ուղարկի՝ մասնակցելու ԵԺԿ կոնֆերանսին: Ես հասկանում եմ, որ երբ փաստեր չեն լինում, անցնում են անձնական պիտակավորումների դաշտ, ինչը շատ անտակտ բան է քաղաքական գործչի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում