
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է ջրծաղիկի դեմ երկու արտադրողի կողմից արտադրված պատվաստանյութ: Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է արտադրված, որի կիրառման հրամանը հաստատվել է 07.05.2025 թվականին։
Օգտատերն իր նյութում տեղադրել է Բարիցելա (BARYCELA) անվամբ պատվաստանյութի հրամանը, իսկ նկարում Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ պատվաստանյութի տուփը:
Առողջապահության նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածել և ոչ հավաստի տեղեկատվության պատճառով բնակչության շրջանում անհիմն մտահոգությունների տեղիք չտալ»,- ասված է հաղորդագրությունում: